Իտալիայում տեղական իշխանությունները հետաքրքիր մեխանիզմ են գտել դատարկվող քաղաքները վերակենդանացնելու համար։
Մոլիզեի շրջանի իշխանությունները նախագիծ են մշակել, որով նախատեսվում է 25 հազար եվրո հատկացնել բոլոր նրանց, ովքեր կհամաձայնեն տեղափոխվել և բնակություն հաստատել շրջանի՝ 2 հազ․-ից քիչ բնակչություն ունեցող քաղաքներում։
Իհարկե, երանելի թվացող այս առաջարկը դնում է նաև որոշ պահանջներ վերաբնակիչների առջև, այդ թվում՝ սեփական գործի հիմնումը։ Տեղական իշխանությունների կողմից այս նախագծով հատկացվելիք գումարը ստացել է ակտիվ բնակության նպաստ անվանումը։
Նախագծին հատկացվելիք ֆինանսական միջոցները ստացվում են Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության ստեղծած հիմնադրամից։ Այսպիսով ակտիվ վերաբնակիչների ամսական նպաստը կկազմի 700 եվրո։
Իշխանությունները նախատեսել են նաև քաղաքացիների կենսապայմանների բարելավման գործընթացի մեկնարկ․ քաղաքներին ամսական 10 հազար եվրո է ուղղվելու ենթակառուցվածքների զարգացման և միջոցառումների կազմակերպման նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







