Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Patriot հակահրթիռային համակարգերի գնման հարցը դեռ չի հանվել օրակարգից։ Նախագահի խոսքով Patriot համակարգերի ձեռքբերումը հնարավոր կդառնա ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի պայմանները կատարելու պարագայում։
Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։
«Այն դեպքում, երբ մեր պայմանները կատարվեն, մենք կարող ենք քննարկել դրանց գնման հնարավորությունը, Դա նույնպես մտնում է ԱՄՆ-ի օրակարգ», — ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ Patriot հակահրթիռային համակարգերի գնման շուրջ հնարավոր բանակցությունների մասին՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ է ձեռք բերալ այ համակարգերը, եթե դրանք տրվեն այն պայմաններով, ինչ ռուսական արտադության С400 համակարգերի գնման պարագայում է գործում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






