Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանային ռուսական Արտգործնախարարությանը հայտնել է, որ Թեհրանում պահվող Յուլյա Յուզիկն արդեն ցուցմունք է տվել իրանական իրավապահ մարմիններին և շուտով ազատ կարձակվի: Այս մասին նշվում է ռուսական Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Յուզիկը ձերբակալվել է հոկտեմբերի 2-ին, ինչը դիվանագիտական ներկայացուցչությունը բացատրել է նրանով, որ ռուս կինը նախապես դեսպանությանը չի տեղեկացրել Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայնում անձնագրի հետ կապված խնդրի առաջացման մասին:
Յուլյա Յուզիկը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրող է: 2003թ-ից զբաղվում է գրական աշխատանքով և լրագրողական հետաքննությամբ:
Որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ շահարկում են լրագրողուհու կապը իսրայելական հատուկ ծառայությունների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






