ԱՄՆ-ի կողմից հովանավորվող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) արաբա-քրդական խմբավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին Թուրքիային սպառնացել է «տոտալ պատերազմով», եթե Անկարան ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիսում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մուստաֆա Բալին: Բալին իր հայտարարությունն արել է Twitter-ի իր էջում, հայտնում է Ռիա Նովոստի լրատվականը։
«SDF-ն հավատարիմ է անվտանգության մեխանիզմի պահպանման սկզբունքներին և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ։ Սակայն մենք առանց վարանելու Թուրքիայի ցանկացած չհրահրված հարձակումը կվերածենք տոտալ պատերազմի ողջ սահմանի երկանքով, որպեսզի պաշտպանենք մեզ և մեր ժողովրդին», — գրել է խմբավորման ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը հայատարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների նախաձեռնման մասին, ինչի շուրջ վերջնական որոշումը կկայացվի մոտակա օրերին։
Նշենք, որ Թուրքիան այս որոշումը մեկնաբանում է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







