Ինչպես հաղորդում է Բեյրութ լրատվական գործակալությունը, Լիբանանում աննախադեպ հրդեհներ են բռնկվել: Այրվում են անտառներ, դպրոցներ, ճանապարհներ, համալսարաններ:
Անվտանգության նկատառումներից ելնելով` մադկանց տարհանել են իրենց տներից:
Հրդեհները տարածվել են Մեշրեֆ շրջանից (մայրաքաղաք Բեյրութից հարավ) դեպի հարակից շրջաններ: Հաշվի առնելով հրդեհների մասշտաբները, Լիբանանը օգնության է դիմել Կիպրոսին: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև ռազմական ինքնաթիռներն ու քաղաքացիական պաշտպանության ուժերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







