Հոկտեմբերի 17-ն աշխարհում Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրն է:
Առաջին անգամ այն նշվել է Փարիզում 1987թ.: Տոնը համախմբել էր 100 000 մարդու «Մարդու իրավունքների և ազատության» հրապարակում:
5 տարի անց՝ 1992թ., ՄԱԿ-ը պաշտոնապես օրը հայտարարեց որպես Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր:
Քանի որ մարդկանց մի մասը դատապարտված է ապրելու ծայրահեղ չքավորության պայմաններում, ուստի մարդկանց իրավունքները խախտվում են: Այսպես է մեկնաբանում ՄԱԿ-ը: Ուստի տոնի նպատակն է՝ համախմբվել՝ այդ իրավունքները պաշտպանելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







