Թուրքիան մտադիր է մեծացնել ռազմական բյուջեն ընդհուպ մինչև 5 մլրդ $: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Habertürk-ի կողմից ներկայացված Երկրի Նախագահի Ռազմավարական և բյուջետային վարչության համապատասխան օրինագծին:
Ինչպես հայտնում է աղբյուրը, նախատեսվում է 23,9 մլրդ $ ուղղել պաշտպանության և անվտանգության հետ կապված ոլորտներ: Համեմատության կարգով կարելի է նշել, որ 2019թ-ի համար ուժային կառույցներին ուղղվել է 18,8 մլրդ $:
Թուրքիայի Նախագահի Ռազմավարական և բյուջետային վարչության ղեկավարության խոսքով` ռազմական ծախսերի մեծացումը մասամբ կապված է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







