Հայտնի են «Օսկար» մրցանակի համար առաջադրված դերասանների անունները ։ Այս մասին հայտնում է Indiewire-ը:
Sony ընկերությունը «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում առաջադրել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի թեկնածությունը Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում խաղալու համար:
Բրեթ Փիթին ևս առաջադրվել է «Օսկար»-ի՝ նույն ֆիլմի համար, «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում:
Դրանից բացի ընկերությունը առաջադրել է Մեթյու Ռիզին «Հարևանությամբ անցկացրած մեկ օր» ֆիլմի համար:
Այդ ֆիլմում «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում առաջադրվել է դերասան Թոմ Հենքսը:
Netflix ընկերությունը «Երկրորդ պլանի դեր» անվանակարգում առաջադրել է Ջոնաթան Փրայսին և Էնթոնի Հոփքինսին:
Ջոնաթան Փրայսը խաղացել է «Երկու հայր» ֆիլմում, իսկ Հոփքինսը ՝ Բենեդիկտոսի դերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







