Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաք են ժամանել ռուս ռազմական ոստիկաններ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ռազմական ոստիկանության սպա Միխայիլ Ելսուկովին:
Աղբյուրը հաղորդում է, որ նրանք թուրք գործընկերների հետ միասին պարեկային պահպանություն են իրականացնելու Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքներում և վերահսկելու են հրադադարի պահպանման ռեժիմը:
Ռուս սպան նաև հայտնել է, որ քրդական ինքնապաշտպանական ջոկատները սիրիական զորքերի գալուց հետո «ազատագրում են իրենց դիրքերն այն բանի համար, որպեսզի սիրիական զորքերը զբաղեցնեն պաշտպանության ճակատային շրջանը»:
ՌԴ ՊՆ-ն նաև Սիրիայում գտնվող իր Հմեյմիմ ավիաբազա է տեղափոխել տասնյակ զրահամեքենաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







