Դիեգո Արմանդո Մարադոնա` արտակարգ տեխնիկայով և ստանդարտ դրությունների հիանալի կատարմամբ օժտված արգենտինացի ֆուտբոլիստ: Ծնվել է 1960թ. հոկտեմբերի 30-ին Բուենոս Այրեսում:
Մանկուց զբաղվել է ֆուտբոլով՝ 10 տարեկանում հայտնվելով «Արգենտինոս Խունիորս» երիտասարդական թիմում։ Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում, իսկ մեկ տարի անց հագել է Արգենտինայի ազգային երիտասարդական հավաքականի մարզաշապիկը։ 1979թ. հավաքականի կազմում մասնակցել է երիտասարդական առաջնությանը՝ նվաճելով ոսկե մեդալ։
1982թ. տեղափոխվել է Եվրոպա: Երկու տարի հանդես գալով «Բարսելոնայի» կազմում՝ 1984թ. տեղափոխվել է իտալական «Նապոլի»: Եվ հատկանշական է այն, որ 1986-1987 թվականների մրցաշրջանում նեապոլցիները դառնում են Իտալիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ Իսկ 1989թ., եզրափակչում հաղթելով «Շտուտգարտին», «Նապոլին» նվաճում է ՈՒԵՖԱ-ի գավաթը։
1997թ. ֆուտբոլիստն ընդհանրապես հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից, իսկ 2008թ-ից գլխավորում Արգենտինայի ազգային հավաքականը մինչ 2010թ.։
Ընդհանուր առմամբ Մարադոնան Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 խաղ և խփել 34 գնդակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






