« ՆԱՏՕ-ի համար սևծովյան տարածաշրջանն ունի մեծ ռազմավարական նշանակություն, և Դաշինքը մեծացնելու է իր ներկայությունն այնտեղ » : Նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Օդեսայում մամուլի ասուլիսի ժամանակ:
ՆԱՏՕ-ի համար տարածաշրջանում իրադրությունն ունի ռազմավարական կարևոր նշանակություն. տարածաշրջանի երեք երկրներ` Ռումինիան, Թուրքիան և Բուլղարիան, Դաշինքի անդամ են, իսկ Վրաստանը և Ուկրաինան` գործընկերներ:
Ինչպես նշել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ունի ընդլայնված ներկայություն, ինչի ապացույցն է 4 նավերի ներկայությունը Օդեսայում: Սա մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանը Դաշինքի համար ունի մեծ կարևորություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







