Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում է Կորեական թերակղզում Կորեայի Հանրապետության` խաղաղության և անվտանգության գծով հատուկ ներկայացուցիչ Լի Դո Հունի և Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարի տեղակալ Իգոր Մորգուլովի հանդիպում` քննարկելու Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջուկազերծման հարցը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը` հղում անելով կորեական հեռուստաալիքին:
Ըստ աղբյուրի` հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև Կորեական թերակղզում անվտանգությանը վերաբերող այլ հարցեր:
Հարավկորեական հատուկ ներկայացուցիչը նոյեմբերի 7-9-ը կմասնակցի նաև Չտարածման վերաբերյալ մոսկովյան համաժողովին:
Ինչպես նշվում է, Լի Դո Հունի մոսկովյան այցը տեղի կունենա ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի` միջուկազերծման վերաբերյալ դադարեցված բանակցությունների ֆոնին:
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 5-ին Շվեդիայում ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև կայացել էին աշխատանքաին բանակցություններ Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ, սակայն դրանք արդյունք չէին տվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







