Չինաստանը, ինչպես նախկինում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ զենքերի նկատմամբ հսկողության վերաբերյալ բանակցություններին մասնակցելու հիմքեր չի տեսնում: Այս մասին հայտարարել է Չինաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի, Չինաստանի և մի քանի այլ երկրների հետ կնքելու համաձայնագիր զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ:
Չինաստանը արտահայտել է այս հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը, այն է` չի մասնակցելու եռակողմ բանակցություններին, քանի որ դրանք ոչ մի հիմք չունեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






