Սանկտ Պետերբուրգում ծննդատան վերանորոգման ժամանակ 2 աշխատող ընկել է վերելակի հորանը: Տուժողները ՀՀ քաղաքացիներ են:
Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր. ունեն բազմաթիվ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: 28-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում է. այս մասին հայտնում է « ՌԵՆ» գործակալությունը:
Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման մասին հոդվածի հատկանիշներով: Գործի մանրամասները դեռ հայտնի չեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






