Ալբեր Քամյու ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին Ալժիր ում ֆրանս-ալժիրցիների ընտանիքում : ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող է :
Նրա հայացքները զարկ տվեցին փիլիսոփայական այն ուղղությանը , որ հայտնի է աբսուրդիզմ անունով : Նա իր ողջ կյանքը նվիրվել է նիհիլիզմի փիլիսոփայությանը հակադրվելուն ` միևնույն ժամանակ խորապես անհատական ազատության գաղափարով լցված լինելով : 1957 թվականին ` 44 տարեկան հասակում , նրան շնորհվ ել է Նոբելյան մրցանակ կար ևոր գրական ստեղծագործությունների համար , որոնք պարզորեն ցույց են տալիս մարդկային խղճի խնդիրները մեր օրերում . գ րականության ոլորտում , նա երկրորդ ամենաերիտասարդ մրցանակակիրն էր պատմության մեջ :
Ն ա հերք ել է իր կապը որևէ գաղափարական ուղղության հետ. «Ո´չ, ես էքզիստենցիալիստ չեմ: Սարտրը և ես միշտ զարմանում ենք, երբ մեր անունները տեսնում ենք նրանց շարքերում»:
1949 թվականին, Քամյուն հիմնադրում է Միջազգային կոոպերացիաների խումբ կազմակերպությունը` ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում առաջացած գաղափարական հակամարտություններին վերջ տալու համար:
1950-ականներին Քամյուն սկսում է պայքարել մարդկանց իրավունքների համար: 1953 թվականին նա դատապարտում է Արևելյան Բեռլինի աշխատավորների ցույցերի ճնշման խորհրդային մեթոդները: 1956 թվականին հանդես է գալիս նմանատիպ մեթոդների կիրառման դեմ, այս անգամ արդեն Լեհաստանում և Հունգարիայում:
Քամյուն նշում էր իր պացիֆիամը և ամենուր պայքարում մահապատժի իրականացման դեմ: Գրող, մտավորական, մահապատժի դեմ լիգայի հիմնադիր Արթուր Կյոստլերի հետ միասին նա հեղինակում է էսսե՝ մահապատժի դեմ: Նա հետևողական էր Ալժիրում բռնության դեմ ուղղված իր կոչերի իրականացմանը:
Նշանավոր գրողը մ ահացել է 1960 թվականի հունվարի 4-ին Ֆրանսիայի Վիլբլեվեն քաղաքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







