Մոսկվայի առաջարկությամբ տեղի կունենա կիբերանվտանգության համաժողով:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ռուսաստանը հանդես է եկել կիբերանվտանգության համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուի հայտարարությանը Չտարածման վերաբերյալ Մոսկովյան համաժողովի ժամանակ, համաձայն որի` Տեղեկատվական անվտանգության միջազգային համաժողովն ամենայն հավանականությամբ կանցկացվի դեկտեմբերի սկզբին:
Հիշեցնենք, որ Կիբերհանցավորության դեմ պայքարի անհրաժեշտության և այդ հարցը քննարկելու ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմի ստեղծման մասին Մոսկվայի ներկայացրած բանաձևը հաստատվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի անցյալ տարվա նստաշրջանի ժամանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







