Բեռլինի պատը կառուցվել է 1961թ. Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության կողմից` բաժանելով Բեռլինը 2 մասի: Ինչպես պնդում էր Արևելյան Գերմանիան` Պատը կառուցվել էր` Արևելյան հատվածի բնակչությանը ֆաշիստական տարրերից պաշտպանելու համար, սակայն այն իրականում ծառայում էր որպես արգելապատնեշ` կանխելու զանգվածային արտագաղթը Արևելյան Գերմանիայից:
Պատն, ըստ էության, խորհրդանշում էր Արևելյան Եվրոպան և Արևմտյան Եվրոպան բաժանող «Երկաթե վարագույրը»: 1989թ. նոյեմբերի 9-ը Գերմանիայի պատմության մեջ նշանավորվում է որպես Բեռլինյան պատը քանդելու օր, և այդուհետ ամեն տարի միջոցառումներ են կազմակերպվում Բեռլինյան պատը քանդելու կապակցությամբ:
Այս տարի Բեռլինը տոնում է Պատը քանդելու 30-ամյակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







