Ղազախստանը Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին բռնազավթում չի համարում: Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, բռնազավթումը բավական ծանր բառ է Ղրիմի նկատմամբ: Այս մասին փոխանցում է Deutsche Welle մեդիա ընկերությունը:
Նախագահը պատասխանել է հարցին` արդյոք անհանգստացած է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես Ղրիմի բռնազավթմամբ:
«Ղազախստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ ունի բարիդրացիական հարաբերություններ: Մենք ի սկզբանե հավատում էինք ռուսական ղեկավարության իմաստությանն ու կարգապահությանը»,-ասել է Ղազախստանի Նախագահը` հավելելով, որ Մինսկյան համաձայնագրերն են հանդիսանում միակ իրավական փաստաթուղթը, որ կարող է վերջնականորեն կարգավորել այսպես կոչված ուկրաինական հակամարտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







