Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:36

Պուտինը չի լինի Ռուսաստանի հաջորդ նախագահը․ Մարգարիտա Սիմոնյան

«Russia Today» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի նախագահական հաջորդ ընտրությունների վերաբերյալ կանխատեսմամբ է հանդես եկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իմ կանխատեսումն այն է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը, ելնելով իր ելույթներից, Վլադիմիրի Պուտինը չի լինելու։ Նախագահի պաշտոնում Վլադիմիր Վլադիմիրովիչը կառաջադրի այն մարդուն կամ մարդկանց, ում վստահում է, և խորհուրդ կտա նրան ընտրել որպես իր իրավահաջորդ: Ինչպես նա սիրում է կրկնել, ժողովուրդը կընտրի», — ասել է Սիմոնյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ Կրեմլում չեն մտածում պետության ղեկավարի իրավահաջորդի մասին, լարված աշխատանք է ընթանում, իսկ ընտրությունները դեռ հեռու են։

Պուտինն ինքը ավելի վաղ հայտարարել էր, որ իր հետնորդի մասին մտածել է արդեն նախագահի պաշտոնում աշխատելու առաջին ժամկետից, բայց այդ հարցում վճռորոշ խոսքը պատկանում է ընտրողներին:

Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024 թվականին։ Պուտինը, ՌԴ Սահմանադրության համաձայն, չի կարող մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+