ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակորեն Կոնգրեսին հասկացրել, որ վետո կդնի ԱՄՆ բյուջեի վրա, եթե դեմոկրատները չհրաժարվեն Ուկրաինային օգնություն ցույց տալու գաղափարից, ինչն առանձին տողով էր ներառված բյուջեի նախագծում: Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Արդյուքնում, դեմոկրատները ստիպված են եղել զիջումների գնալ, իսկ Թրամփը ստորագրել է բյուջեն:
Պարբերականի տեղեկացմամբ՝ դեմոկրատները ցանկանում էին 45 օրվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության համար հատկացնել մոտ 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն։
Հիշեցնենք, որ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցն առաջ էր եկել հենց Ուկրաինայի շուրջ․ Թրամփը նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցի՝ Ջո Բայդենի որդու կալանավորման համար Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց պահանջել էր հետաքննություն սկսել։
Ամերիկյան կողմն Ուկրաինայի ռազնական օգնություն ցուցաբերելու կետը ներառել էր ոչ թե Պենտագոնի, այլ՝ ընդհանուր բյուջեում:
Սպիտակ տան իրավական հարցերի բաժնի ղեկավարն ու գլխավոր գանձապետը նկատել էին վերոնշյալը և Կոնգրեսին հասկացրել, որ Ուկրաինայի ֆինանսավորումն այն մի քանի խնդիրներից է, որի շուրջ վարչակազմը պատրաստ չէ զիջումների գնալ:
Ի վերջո, դեմոկրատները համաձայնվել են հանել Ուկրաինայի վերաբերյալ դրույթը: Հակառակ դեպքում՝ Սպիտակ տունը կարող էր վետո դնել բյուջեի վրա, ինչը կհանգեցներ շատ ծանր հետևանքների, երկիրը կատարյալ քաոսի մեջ ներքաշելով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







