Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:27

Պետքարտուղարությունը կոչ է արել ԱՄՆ-ի սենատորներին մեղմել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ պետդեպարտամենտը ամերիկացի սենատորներին ուղղված ծառայողական գրության մեջ ներկայացրել է իր անհամաձայնությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի առնչությամբ՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում Անկարայի կողմից ռազմական գործողության անցկացման և ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը, որը կոչվում է «Ոչ պաշտոնական տեսլական», երկուշաբթի հրապարակել է The Daily Beast լրատվական պորտալը:

Խոսքը հանրապետական Ջեյմս Ռիշի (Այդահո նահանգից) և դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի (Նյու Ջերսիի նահանգից) պատրաստած օրինագծի մասին է: Ավելի վաղ այն հավանության էր արժանացել ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից և այժմ պետք է քննարկվի Սենատի կողմից, որտեղ դրանում կարող են փոփոխություններ կատարվել:

Բացի այդ, նախաձեռնությունը վաշինգտոնյան վարչակազմին պարտավորեցնում է CAATSA օրենքի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») շրջանակներում սահմանափակումներ մտցնել Անկարայի դեմ ՝ վերջինիս C-400-ի գնման կապակցությամբ, ինչպես նաև արգելում Է ԱՄՆ իշխանություններին «Թուրքիայի կառավարությանը տրամադրել ապրանքներ, ծառայություններ և պաշտպանական նշանակության տեխնոլոգիաներ», եթե դրանք կարող են օգտագործվել Սիրիայում գործողության ժամանակ:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով ՝ օրինագծում շարադրված մի շարք սահմանափակումները կարող են հանգեցնել «Ռուսաստանից կամ այլ հակառակորդներից Թուրքիայի կախվածության ուժեղացմանը»:

«Ամերիկյան զենքի պաշարների բացակայության դեպքում այդ սահմանափակումները կարող են դրդել Թուրքիային Ռուսաստանի հետ դաշինք փնտրել՝ որպես սպառազինության գլխավոր աղբյուր, ինչն ազդեցություն կունենա ՆԱՏՕ — ի հավաքական պաշտպանության վրա», — ընդգծվում է գրության մեջ: Պետդեպարտամենտում նաև կարծում են, որ ներկայիս տեսքով օրենսդրական նախաձեռնությունը կարող է վնասել Թուրքիայի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերություններին պաշտպանական ոլորտում և բացասաբար ազդել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի վրա:

Այս կապակցությամբ Պետդեպարտամենտը կոչ է անում օրինագծում փոփոխություններ կատարել, որոնք, մասնավորապես, ուղղված են որոշ սահմանափող միջոցների մեղմացմանը՝ դրանց իրականացման ժամանակ բացառություններ կիրառելու հնարավորություն ընձեռելով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+