Բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամները երկուշաբթի՝ հունվարի 13-ին, կքննարկեն արքայազն Հարրիի և Մեգան Մարքիլի օրեր առաջ կայացրած որոշումը, ըստ որի նրանք հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից։ Այս մասին հայտնում էNBCnews-ը՝ հղում անելով արաքյական ընտանիքի հետ առնչություն ունեցող իրենց աղբյուրներին։
Եղիզաբեթ II-ի գլխավորությամբ անցկացվող խորհրդակցությանը կմասնակցեն Ուելսի արքայազն Չարլզը և Քեմբրիջի դուքս Ուիլյամը (արքայազն Հարիի հայրն ու եղբայրը), ինչպես նաև՝ Հարրին:
Մեգանն այժմ գտնվում է Կանադայում, սակայն աղբյուրը նշում է, որ հնարավոր է վերադառնա Միացյալ Թագավորություն՝ խորհրդակցությանը մասնակցելու։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից, ցանկանում են դառնալ ֆինանսապես անկախ, սակայն կշարունակի աջակցել Նորին մեծության թագուհուն։
Սասեքսի դուքսն ու դքսուհին պատրաստվում են ապրել, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Հյուսիսային Ամերիկայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







