Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:20

Իրանը ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Boeing-ի սև արկղերի վերծանման սարքավորումներ է խնդրել

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից և Ֆրանսիայից սարքավորումներ են խնդրել Թեհրանի մերձակայքում հունվարի 8-ին կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռի սև արկղերի վերծանման համար: Այս մասին երեքշաբթի հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։

Նրանց տեղեկատվության համաձայն՝ Իրանը չունի անհրաժեշտ տեխնոլոգիաներ Boeing 737 օդանավերում տեղադրված սև արկղերի մոդելից տվյալների վերծանման համար:

Ֆրանսիան և ԱՄՆ-ն դեռևս դրական պատասխան չեն տվել իրանական կողմի հարցմանը, ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 20-ին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հայտնել էր, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված Ուկրաինական ինքնաթիռի սև արկղերից: Նախօրեին նա հայտարարել էր, որ Իրանը դեռ որոշում չի կայացրել սև արկղեր արտասահման ուղարկելու մասին և ինքնուրույն վերծանում է այն:

Հիշեցնենք, որ Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն վթարի Էր ենթարկվել թռիչքից անմիջապես հետո: Օդանավի կործանման հետևանքով զոհվել Էր 176 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+