Հայտնի է երևանյան «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մրցակցի անունը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում:
Եվրոպայի լիգայի երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն կխաղա Վրաստանի չեմպիոն «Սաբութալո»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին Երևանում և պատասխան հանդիպումը օգոստոսի 15-ին Թբիլիսում:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում մրցեց Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ»-ի հետ և երկու խաղերի ընդհանուր 1:4 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







