Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանը ներկայացնող երկու մարզիկների` Հովհաննես Բաչկովի և Արթուր Հովհաննիսյանի համար մեկնարկեց հաջողությամբ։
Սեպտեմբերի 14-ին ընթացող մրցաշարի ընթացքում Արթուր Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Հորդանանը ներկայացնող Մահամադ Ալղարաղիայի, իսկ Հովհաննես Բաչովը, հանդես գալով 63 կգ քաշայինկարգում` Թաիլանի ներկայացուցիչ Սոմչայ Ուոնգսուաի նկատմամբ:
Նշենք, որ Հայաստանն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացված է 8 մարզիկ ներառող հավաքականով: Նրանք են` 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:
Այս մրցաշարը վարկանիշային չէ Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







