Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 06:43

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կմասնակցեն Իրանի օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները՝ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը, փետրվարի 1-5-ը կմասնակցեն Իրանի վարկանիշային մրցաշարին, որն այս տարվա առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որը մեկնարկել է հունվարի 13-ին և կտևի մինչև հունվարի 27-ը:

Ընտրանին այս տարի Օլիմպիական խաղերից առաջ կմասնակցի նաև Եվրոպայի վարկանիշային առաջնությանը՝ Մոսկվայում:

«Իրանում օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցելուց հետո հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի Երևանում և Աբովյանում փետրվարի 20-ից մինչև ապրիլի 1-ը նախատեսված ուսմնամարզական հավաքներում: Դրանից հետո ՀՀ տղամարդկանց և կանանց թիմերը հանդես կգան Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը,որը նույնպես վարկանիշային է»,- նշել է Ալավերդյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ պարապուրդի չեն մատնվի նաև երիտասարդական հավաքականները, որոնք փետրվարի 15-ից մարզումներ կանցկացնեն մայրաքաղաքում և Աբովյանում:

«Նահանջելը պատվաբեր չէ: Ուզում ենք զարգացնել ձեռքբերումները, թեև սպորտը լի է անակնկալներով: Մենք միայն լավ մրցելույթների ենք ձգտում»,-ընդծել է Փաշիկ Ալավերդյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+