Իրանը հայտնել է, որ ռուս լրագրողուհուն ձերբակալել են ոչ լրտեսության համար: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը այսօր տեղի ունեցած մամլո-ասուլիսի ժամանակ, այդ հարցը կապված է ոչ թե լրտեսության, այլ վիզա ստանալու հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հայտնել էր, որ ռուս լրագրողուհին չէր հայտնել դիվանագիտական ներկայացուցչությանը իմամ Հոմեյնիի օդանավակայանում առաջ եկած խնդրի մասին:
Յուլյա Յուզիկը ձերբակալվել էր հոկտեմբերի 2-ին: Վերջինս «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի լրագրող է, 2003թ-ից զբաղվում է գրական աշխատանքով և լրագրողական հետաքննությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







