Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որը ծրագրվում է ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի դեմ, խաթարում է խաղաղ գործընթացն այդ երկրում: Այս մասին հոկտեմբերի 7-ին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով պատասխանատուի խոսնակ Մայա Կոսյանչիչը։
«Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ միայն վատացնում է քաղաքացիական բնակչության վիճակը, այլև խաթարում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ ԵՄ- ն լիովին աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է նա:
Մեկնաբանելով Անկարայի ծրագրերը՝ Սիրիայի տարածք 2 մլն սիրիացի փախստական վերադարձնելու մասին, Կոսյանչիչը հայտարարել է. «ԵՄ-ն կարծում է, որ փախստականների վերադարձը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պայմաններ ստեղծվեն նրանց անվտանգ վերադարձի համար։Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում Սիրիայում։ Մենք կարծում ենք, որ այդ պայմանները Սիրիայում դեռևս ստեղծված չեն»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







