Իրանի զինված ուժերը Թուրքիայի հետ սահմանի մոտ չնախատեսված զորավարժություններ են սկսել։ Այս մասին հայտնում է «ISNA» իրանական գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Արևմտյան Ադրբեջանի Ուրմիա լճի շրջանում: Զորավարժություններին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները ՝ ուղղաթիռների օգտագործմամբ։ Զորավարժություններն անցկացվում են Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի գլխավորությամբ:
Իրանական զորավարժությունների մասին տեղեկատվությունը հայտնվել է այն լուրերի ֆոնին, որ այսօր՝ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումները հատել են Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր է անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ է արտահայտվել թուրքական ուժերի կողմից սիրիական տարածքում գործողություն իրականացնելուն ։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ Անկարան մտադիր է ինքնուրույն անվտանգության գոտի ստեղծել Եփրատ գետից դեպի արևելք, քանի որ չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել ամերիկյան կողմի հետ բանակցություններում: Հոկտեմբերի 6-ին Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի արդյունքում Սպիտակ տունը հայտնել է, որ Վաշինգտոնը չի աջակցի և որևէ կերպ կմասնակցի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







