Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի միջազգային մրցաշարում: Հայ ըմբիշը մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ`նվաճելով ոսկե մեդալ:
77 կգ քաշում Կարապետ Չալյանը և 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվելով եզրափակիչներում նվաճեցին միայն արծաթե մեդալներ: Իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվեցին միայն բրոնզե մեդալով:
Նշենք, որ մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 10 ըմբիշով՝ Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռոբերտ Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը / երկուսն էլ ՝97 կգ/ և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







