ԵՄ անդամ-պետությունների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ի գագաթաժողովին կքննարկեն Սիրիայում Թուրքիայի գործողությունների հարցը: Այս մասին հաղորդել է Բյուջետային հարցերով Եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը:
Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին թուրքական ուժերը քրդական կազմավորումների դեմ իրականացնում են գործողություններ, և Դամասկոսը այդ գործողությունները բազմիցս բնորոշել է որպես անօրինական և Անկարային կոչ արել դուրս բերելու զորքերն այնտեղից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







