Վրաց հոգևորականնությունն այսօրվանից կարող է այցելել Դավիթ Գարեջիի վանական համալիր։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ չէին կարող շրջանցել այնպիսի կարևոր թեման, ինչպիսին էր Դավիթ Գարեջիի վանական համալիրը:
«Բոլորս գիտենք, որ ցավոք, Վրաստանի և Ադրբեջանի միջև կան սահմանային որոշ չհսակեցված հատվածներ և 25 տարի է, այն չի հաջողվում լուծել»,- նշել է Գախարիան։
Գախարիայի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վրացիներն ու ադրբեջանցիներն ունեն պատմություն և աշխարհագրություն, որը կապում է երկու ժողովուրդներին։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ Ալիևը նշել է, որ բարեկամներին և գործընկերներին աշխարհագրությունը և պատմությունը ոչ թե բաժանում է, այլ՝ կապում:
«Որպես արդյունք՝ կարող եմ ասել, որ վաղվանից վրաց հոգևորականության համար կբացվեն Դավիթ Գարեջիի համալիրի շրջանակներում առկա եկեղեցիներն ու համապատասխանաբար, քայլ առ քայլ այս ուղղությամբ ևս պետք է ունենանք լուրջ առաջընթաց»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







