Տեղեկատվությունն այն մասին, թե իբր կվերականգնվի օդային հաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը ՌԲԿ լրատվական գործակալությանը:
Համաձայն փոխանցված տեղեկատվության` Ռոսավիացիայի` գերատեսչության կայքում հրապարակված հրամանը թույլ է տալիս «Սիբիր»-ին իրականացնել թռիչքներ Մոսկվա-Քութայիս երթուղով շաբաթական յոթ անգամ: Սակայն, ինչպես մանրամասնում է Ռոսավիացիան, թույլտվությունը չի ենթադրում թռիչքների վերականգնում: Այն իրավունք է տալիս փոխադրումներ իրականացնել օդային հաղորդակցության սահմանափակումները հանելուց հետո:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե վերականգնվում է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







