Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:25

Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքները

Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպման առանցքում Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակն էր. Այս մասին հայտնում է TASS-ը:
Էրդողանի և Պուտինի շուրջ 4,5 ժամ տևած քննարկումից հետո ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում Սիրիայի հյուսիսից պետք է հետ քաշվեն քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG)։
Ըստ համաձայնագրի՝ քրդական ուժերը պետք է 30 կմ հետ քաշվեն և ազատեն սիրիական Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջանները: Այս պարագայում Թուրքիայի վերահսկողության տակ է անցնում 120 կմ շառավղով և շուրջ 30 կմ խորությամբ տարաքը։ Այս հատվածում էլ Թուրքիան նախատեսում է ստեղծել անվտանգության գոտին։

Համաձայնագրի 6-րդ կետրով քրդական ուժերը պետք է ազատեն նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։
Ռուս-սիրիական ուժերը թուրքական գործողության սահմաններից դուրս հետևելու են Սիրիայի հյուսիսից քրդական ուժերի դուրս գալու գործընթացին, իսկ 150 ժամ հետո թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու են համատեղ պարեկային ծառայություններ։
Համաձայնագրի վերջին կետը սահմանում է, որ կողմերը շարունակելու են աջակցել Սիրիայի կոնֆլիկտի քաղաքական լուծմանը Աստանայի ձևաչափով և նպաստելու են սահմանադրական կոմիտեի աշխատանքներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել էր «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որի նպատակն, ըստ թուրքական կողմի, այդ տարածքները «քուրդ ահաբեկիչներից» ազատելն էր։
Հոկտեմբերի 17-ին Անկարայում կայացավ թուրք-ամերիկյան բանակցությունները, որի արդյունքում հնգօրյա հրադադար հաստատվեց Սիրիայի հյուսիսում։ Նշված ժամանակահատվածում քրդական ուժերը պետք է դուրս գային Սիրիայի հյուսիսային տարածքներից 120 ժամվա ընթացքում, այլապես Թուրքիան սպառնում էր հոկտեմբերի 22-ին, ժամը 22։00-ից վերսկսել գործողությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+