Իրանի Արդեբիլ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորների թիվը 345 է։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին ՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







