Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Սիրիայի Ղամիշլի քաղաքի մոտակայքում Հայ կաթողիկե համայնքի քահանայի և նրա հոր սպանությունը։ Այս մասին գրառում է արվել Թուրքիայի ՊՆ Twitter-յան միկրոբլոգում։
«Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Պետոյանի և իր հոր սպանության մասին»,- ասված է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ։
«Դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը․ որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանային խաղաղության հաստատմանը»,- ասված է Թուրքիայի ՊՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ահաբեկիչները կրակ են բացել Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանի ուղղությամբ։ Կրակահերթի հետևանքով զոհվել են Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը, իսկ Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն վիրավորվել է։ ԻՊ-ն ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







