Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:19

Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 20-ին ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և ընդդիմադիր պատգամավորների միջև նախքան ներքին գործերի նախարարության 2020թ. բյուջեի նախագծի քննարկումը միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Սուլեյման Սոյլուն, դահլիճ մտնելով, սեղմել է միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների ձեռքը՝ անտեսելով ընդդիմադիր պատգամավորներին:

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թեմայի առնչությամբ նշել է, որ ներքին գործերի նախարարի այդ պահվածքն անհարգալից վերաբերմունք է պատգամավորների նկատմամբ՝ նախարարի պահվածքը համեմատելով նացիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանության ղեկավարներից Հիմմլերի հետ:

Մեջլիսի պետական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նախագահ Լյութֆի Էլվանը Սոյլուի այդ քայլը կապել է այն բանի հետ, որ երբ վերջինս ներս է մտել, ընդդիմադիր պատգամավորները ոտքի չեն կանգնել:

«Ոչ ոք հիմա լավ ձևով չի հիշում Հիմմլերի կերպարը: Սույլեյման Սոյլուն կարծում է, թե ինքը բռնապետական ռեժիմ է հիմնելու և լռեցնելու է բոլորին: Դրանից հետո ասելու է. «Բոլորն ինձ լավ ձևով են հիշելու»: Ոչ իհարկե:

Ոչ ոք քո կերպարը լավ ձևով չի հիշելու»,-ընդգծել է Փայլանը:

Ընդդիմադիր, իսլամական ուղղվածության «Երջանկություն» (Saadet) կուսակցության պատգամավոր Ջիհանգիր Իսլամը Սոյլուին ասել է, որ Թուրքիայում այն մարդկանց, որոնց լռեցնել չեն կարողանում, բանտարկում են և «դավաճան» անվանում: Ի պատասխան Իսլամին` Սոյլուն նրան «դավաճան» է անվանել և ասել, որ բոլորը գիտեն, որ ինքը սադրիչ է:

Վիճաբանությանը միջամտել են նաև աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության, ԱԶԿ-ի և ընդդիմադիր քրդամետ ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+