ԱՄՆ-ն նոյեմբերի 21-ին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատժամիջոցների ցուցակում է հայտնվել նաև Իրանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարը: Սահմանափակումները մտցվում են երկրում լայն թափով ծավալված բողոքներին ի պատասխան համացանցի արգելափակման հետևանքով:
Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում, և ամերիկյան քաղաքացիների և ընկերությունների համար արգելք` բիզնես կապեր հաստատելու այնտեղ ներգրավված անձանց հետ:
Հիշեցնենք, որ Իրանում համացանցի արգելափակումներն սկսվել են նոյեմբերի 16-ին, երբ երկրում լայն թափով ծավալվել են բողոքի ակցիաներ բենզինի գնի անկացման հետևանքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







