Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:03

Ընդդիմության գործողությունները խաթարում են երկրի կայուն զարգացումը. Վրաստանի ՊՆ

«Ընդդիմության ծայրահեղական գործողությունները Թբիլիսիի փողոցներում խաթարում են երկրի կայուն և երկարաժամկետ զարգացումը»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության բողոքի ակցիաները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։

«Տնտեսական բարդություններից և գործազրկությունից բացի, այսօր մեր երկրի համար մարտահրավերը, որը խոչընդոտում է կայուն, խաղաղ և երկարաժամկետ զարգացմանը, բխում է արմատական, ծայրահեղական ընդդիմադիր ուժից, մասնավորապես, «Ազգային միացյալ շարժումից»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Վրաստանը արևմտյան աշխարհի մի մասն է, մինչդեռ ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում ընդդիմության նման գործողությունները կարող են որակվել որպես քրեական հանցագործություն:

«Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչո՞վ կավարտվեին Եվրոպայի կամ ԱՄՆ-ի երկրներում Կոնգրեսի կամ խորհրդարանի շենքի շրջափակման փորձերը նման մեթոդներով։ Դա բացարձակապես անընդունելի է։ Դա քրեական հանցագործություն է», — հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նշենք, որ այսօր առավոտյան ընդդիմության առաջնորդներն ու նրանց կողմնակիցները հերթական փորձն են ձեռնարկել Թբիլիսիի խորհրդարանի շենքը շրջափակելու համար, սակայն ոստիկանությունը ժամանակից շուտ պատնեշ է դրել՝ խորհրդարանի շենքի մուտքերը փակելով բարձր երկաթյա պատնեշներով: Ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը նաև կառավարության շենքի մոտ։ Խորհրդարանը սկսել է աշխատել սովորական ռեժիմով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+