Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդունել է նախագահին ուղղված դիմում՝ խորհրդարանը լուծարելու մասին

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարանը) երկուշաբթի կայացած նիստում ընդունել է նախագահին ուղղված դիմում՝ խորհրդարանը լուծարելու և օրենսդիր մարմնում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 99 պատգամավոր, մեկը՝ դեմ է քվեարկել, մեկը՝ ձեռնպահ մնացել, ևս մեկը չի քվեարկել։

«Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 98.1-ին հոդվածի համաձայն դիմել երկրի նախագահին՝ Միլի Մեջլիսը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին», — ասված Է օրենսդիր մարմնի որոշման մեջ:

Փաստաթղթում ընդգծված է, որ բարեփոխումների արագացումը և նրանց կողմից իշխանության բոլոր ճյուղերի ընդգրկման անհրաժեշտությունը «պահանջում են կատարելագործում, արդյունավետության բարձրացում և Միլի մեջլիսի գործունեության նորացում»։

«Միլի մեջլիսը չպետք է անմասն մնա երկրում իրականացվող բարեփոխումների ընդլայնման և խորացման գործընթացից», — նշվում է որոշման մեջ: Դրանում նաև ընդգծվում է, որ պատգամավորների մեծամասնությունն անհնար է համարում ստեղծված պայմաններում շարունակել խորհրդարանական գործունեությունը և համոզված է, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած Է 125 պատգամավորից, պատգամավորական մանդատների մեծամասնությունը պատկանում Է կառավարող կուսակցությանը: Երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանային 2020 թվականի նոյեմբերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+