Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:12

Թուրքիայի ԱԳ նախարարը բացատրել է, որ ռուսական С-400-ների գնումը քաղաքական ընտրություն չէր

Թուրքիան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը գնել է առանց որևէ քաղաքական ենթատեքստի, այլ ստիպված՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից նման սպառազինություն վաճառելու մերժման պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Հռոմում կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային խորհրդաժողովում։

«Մեզ ՀՕՊ համակարգեր էին պետք, մենք ԱՄՆ-ից, Ֆրանսիայից էինք խնդրում և մերժում ստացանք։ Մենք ուզում էինք դաշնակիցներից համակարգեր գնել, բայց նրանք մերժեցին, ուստի գնացինք ուրիշների մոտ և դա քաղաքական հարց կամ քաղաքական ընտրություն չէ», — ասել է նա՝ պատասխանելով Թուրքիայի կողմից C-400-ի գնման վերաբերյալ Անկարայի և Վաշինգտոնի հակամարտության մասին հարցին։

Նախարարը կոչ է արել Ռուսաստանից ԶՀՀ գնելու որոշման մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել։

«Մենք Ռուսաստանի հետ շատ տարաձայնություններ ունենք։ Օրինակ, Ուկրաինայում, Վրաստանում, Սիրիայում մեր դիրքերը մի շարք դեպքերում տարբերվում են։ Եվ մենք մնում ենք ՆԱՏՕ-ի երկիր , ընդ որում, Թուրքիան մյուսներից շատ ներդրում ունի դաշինքի գործերում»,-ասել է նա։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2013 թվականին ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Գերմանիան դուրս են բերել Թուրքիայում ժամանակավորապես տեղակայված իրենց Patriot համալիրները սիրիական կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար, վստահեցնելով, որ նախկինի պես Թուրքիային անհրաժեշտ են նման համակարգեր, և եթե դաշնակիցները չվաճառեն դրանք, Թուրքիան կշարունակի դրանք գնել մյուսներից։

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերին ՌԴ-ն հայտնել էր Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ C-400-ի մատակարարման պայմանագիր կնքելու մասին, որը ենթադրում է արտադրության տեխնոլոգիաների մասնակի փոխանցում թուրքական կողմին։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։

Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր հայտարարության մեջ հայտնել էր, որ ռուսական ԶՀՀ ձեռք բերելու Հանրապետության որոշումն անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+