Թուրք քաղաքագետ Ջեյլան Օզգյուլն ամոթալի է համարել Էրդողանի այն կարծիքը, թե պետք է հավասարության նշան դնել 1915 թվականի՝ Օսմանյան կայսրության ոճրագործության և ԱՄՆ-ի կողմից հնդկացիների ոչնչացման միջև։ Այս մասին Օզգյուլը հայտարարել է ռուսական «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Rusarminfo-ն:
Օզգյուլը նշել է, որ ի տարբերություն Անկարայի, որը խուսափում է ոճրագործության մասին քննարկումներից, Սպիտակ տունը հրապարակավ բարձրացրել է բնիկ ամերիկացիների ցեղասպանության հարցը, ներողություն է խնդրել և փոխհատուցել իր արարքների համար։
Թուրք քաղաքագետը նշել է, որ Ամերիկայում հնդկացիների խոշոր համայնքներ չեն մնացել, որոնք մշտապես կարող են բարձրաձայնել իրենց խնդրի մասին՝ ընդգծելով, որ հայկական սփյուռքը անհամեմատ մեծ է։
«Հայաստանում ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ, և ամբողջ աշխարհում ցրված են հայ էթնիկ խմբի շուրջ 10 միլիոն ներկայացուցիչներ, հետևաբար սա Թուրքիայի պատմության մեջ ամենախայտառակ գործողություններից մեկն է»,– ասել է Օզգյուլը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







