Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկություն Է հայտնել, որ երկրի քաղաքական գործիչները կկարողանան երկխոսություն վարել առանց արտասահմանյան դիվանագետների միջամտության: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի՝ Վրաստանի Առաջին հեռուստալիքին տված հարցազրույցում։
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Վրաստանում խիստ սրվել Է քաղաքական իրադրությունը: Ընդդիմությունը բողոքի աղմկալի ակցիաներ Է անցկացնում նախևառաջ ընտրական համակարգի փոփոխման պահանջով, իսկ իշխանությունները շարունակում են պնդել իրենցը: Բանակցությունների սեղանի շուրջ նստել Է հաջողվել միայն արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ:
Զուրաբաշվիլին նշել է, որ ինքը մտահոգություններ ունի դրա պատճառով, քանի որ համարվում է, որ դա հին նեոգաղութատիրական մոտեցման շարունակությունն Է:
«Ավելի լավ կլիներ, եթե մենք ինքներս լուծեինք խնդիրները, քան ամեն ինչում օտարերկրացիների ներգրավման կարիքն ունենայինք»,- ընդգծել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ «եթե օտարերկրյա դեսպանները ինչ որ բանի հասնեն, ես դա կողջունեմ, քանի որ այժմ գլխավորը արդյունքի հասնելն Է, այլ ոչ թե այն՝ ով դրան կհասնի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







