Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վաղ թե ուշ կհանվեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, նա հայտարարել է երկրում նշվող նավթաքիմիական արդյունաբերության օրվա կապակցությամբ իր ուղերձում:
«Ուղիղ և լիակատար վստահությամբ եմ ասում, որ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանը վաղ թե ուշ կավարտվի», — նշել է Ռոհանին: Նրա համոզմամբ՝ «Իրանի թշնամիները գիտակցել են, որ չեն կարող ստիպել իրանցիներին հանձնվել նույնիսկ առավելագույն ճնշման դեպքում»: Ինչպես կարծում է Ռոհանին, Իրանի հակառակորդները ձգտում են հասնել նրան, որ «իրանցիները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ընդունեն այն, ինչն իրենց պարտադրում և թելադրում են»։
Հիշեցնենք, որ Իրանի շուրջ իրադրությունը կտրուկ սրվել է 2018 թվականի մայիսի 8-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և հանրապետության դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց հետո: Իրանական կողմի վարկածով ՝ համաձայնագրի մյուս մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները, լիովին չեն պահպանում իրենց պարտավորությունները դրա տնտեսական մասով, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







