«Կարմիր խաչի» Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանին, Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին»: «Լուրերի» փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
Զառա Ամատունիի խոսքով՝ տեսակցության ժամանակ «Կարմիր խաչի» պատվիրակները ծանոթացել են Ադրբեջանում ազատազրկված քաղաքացիների կեցության պայմաններին, հարցրել առողջական վիճակի մասին, օգնել, որ կապ հաստատեն հարազատների հետ:
Նշենք, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ Ադրբեջանում գերեվարված Արցախի ու Հայաստանի քաղաքացիներին այցելել էին այս տարվա նոյեմբերի 16-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







