Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Այս գիշեր մենք «ապտակ» տվեցինք ԱՄՆ-ին․ Ալի Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրաքում տեղակայված ԱՄՆ բազաների նկատմամբ իրականացված ավիահարվածները որակել է որպես «ապտակ ԱՄՆ-ին»։ Խամենեին հայտարարել է, որ իր երկրին հաջողվեց պատասխան տալ ԱՄՆ-ին՝ հրթիռակոծելով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները, հայտնում է Dailymail-ը։

«Այս գիշեր մենք «ապտակ» տվեցինք ԱՄՆ-ին։ Երբ խոսքը վերաբերում է առճակատմանը, նման ռազմական գործողությունները բավարար չեն։ ԱՄՆ կոռումպացված ներկայությանը Մերձավոր Արևելքում պետք է վերջ դրվի»,-ասել է Ալի Խամենեին՝ Ղոմ քաղաքում ունեցած ելույթի ընթացքում։

Խամենեին նշել է, որ Իրանի այդ գործողություններն իրենց լրջությամբ զիջում են ամերիկյան հատուկ գործողությանը, որի ընթացքում Իրաքում սպանվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին՝ ընդգծելով, որ դա համարժեք չէր այն բանին, ինչ նրանք արեցին։

Հիշեցնենք, որ Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանն արձակել է ավելի քան 15 բալիստիկ հիթիռ։ Իրանի կողմից արձակված 10 հրթիռ ընկել է «Այն-ալ-Ասադ» ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+