Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ermenihaber-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Պակիստանի վարչապետը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ալիևին:
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Ղարաբաղի հարցում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ համաձայնություն է ձեռք բերվել` զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:
Նշվում է, որ Ալիևը Պակիստանի վարչապետին հրավիրել է Ադրբեջան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







