Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սոլեյմանիի սպանությունից հետո : Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ, իրանցի նախարարն ընդգծել է՝ դրա համար անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
«Մեզ համար նշանակություն չունի՝ ով է նստած Սպիտակ տանը, մեզ համար կարևոր է, թե ինչ քաղաքականություն է այդ անձը վարում», — ասել է Զարիֆը՝ հավելելով ․ — «Թրամփի վարչակազմը կարող է ուղղել իր սխալը , չեղարկել սահմանափակու մներն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մենք պատրաստակամ ենք, նրանք են հեռացել»:
Երկու երկրների միջև հարաբերություններն էապես սրվել են 2018 թվականի մայիսից, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքից՝ վերականգնելով պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







