Փետրվարին Չինաստանից Վրաստան է ժամանելու 4-5 հազար մարդ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը, հունվարի 26-ին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Չինաստանը սահմանափակումներ է մտցրել ավիափոխադրումների վրա նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, սակայն դա չի նշանակում, որ այդ երկրից ոչ ոք չի կարող ժամանել Վրաստան, նշել է Գամկրելիձեն:
«Որքան ես գիտեմ, Չինաստանից չվերթները հետաձգվել են մինչև փետրվարի 1-ը, բայց մարդիկ գալիս են տարբեր տարանցիկ չվերթներով։ Առավել հաճախ դրանք թռիչքներ են Ստամբուլից, Դոհայից և շատ այլ երկրներից»,-ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ կենտրոնը տեղեկատվական արշավ է սկսել, որի ընթացքում քաղաքացիներին տեղեկացնում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների մասին, որոնք պատմում են հիվանդության տարածումը զսպելու միջոցների մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







