Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ, հայտնում է ermenihaber-ը։
Զրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին՝ նշելով, որ Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր են գործադրում։
«Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի ևս կարևորություն ենք տալու Ղարաբաղի հարցին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







